Սպորտ
© REUTERS / Alberto Lingria

Բուքմեյքերները վստահում են Հենրիխ Մխիթարյանի թիմին. «Արսենալ»–«ԲԿՄԱ»

Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան

«Զինագործները» մրցաշարի ֆավորիտներից մեկն են. բուքմեյքերները համարում են, որ «Արսենալը» Եվրոպայի լիգայի երկրորդ ամենահավանական հաղթողն է։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Բուքմեյքերները համարում են, որ «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ռուսական ԲՄԿԱ-ի հետ խաղի առաջատարն է։ Այս մասին այսօր հայտնում է Championat.com պարբերականը։

«Արսենալի» կիսաեզրափակիչ անցնելու դրույքներն ընդունվում են 1,18 գործակցով, մինչդեռ «բանակայինների» հաջողության համար 4,25 գործակից է առաջարկվում։

«Արսենալ» — ԲՄԿԱ առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին, պատասխան խաղը կկայանա Մոսկվայում մեկ շաբաթ անց։

Հիշեցնենք` «զինագործների» հիմնական մրցակիցը որոշվել է մարտի 16-ին Նյոնում տեղի ունեցած Եվրոպայի Լիգայի ¼ եզրափակչի վիճակահանության արդյունքում։ «ՌԲ Լայպցիգը» խաղալու է «Մարսելի» հետ, «Ատլետիկոն»` «Սպորտինգի», իսկ «Լացիոյի» մրցակիցը լինելու է «Ռեդ Բուլ Զալցբուրգը»։

Եվրոպայի լիգայի հիմնական ֆավորիտը համարվում է «Ատլետիկոն» 2.40 գործակցով, «զինագործները»` (4.00), լավագույնների եռյակը եզրափակում է «Լացիոն» (8.00)։