Սպորտ
Личная страница в Фейсбуке

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄՆ–ում

Ստանալ կարճ հղումը

Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կրկին հաջող ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում:

Նա մասնակցել է «Dana Point Grand Prix»-ին և «Velo Pasadena Racing»-ի թիմում գրավել է առաջին տեղը:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում: Մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում ևս արժանացել էր ոսկե մեդալի: