Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

Հայ չեմպիոնները վերադարձան հայրենիք. երկրպագուները նրանց դիմավորեցին օդանավակայանում

Ստանալ կարճ հղումը

Եվրոպայի առաջնությունից վերադարձած հայ ըմբիշներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տասնյակ երկրպագուներ են դիմավորել։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մայիսի 3-ին վերադարձավ հայրենիք:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին, բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ տասնյակ երկրպագուներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց:

Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ դարձավ հին աշխարհամասի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ հասավ նման հաջողության:

© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի չեմպիոնները
© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի չեմպիոնները
© Sputnik / Aram Nersesyan
Արթուր Ալեքսանյան
© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի չեմպիոնները
© Sputnik / Aram Nersesyan
Արթուր Ալեքսանյան

Ըստ թեմայի

Մաքսիմ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր