Սպորտ
© Photo : Lennart Ootes / Altibox Norway Chess

Լևոն Արոնյանը պարտություն կրեց. Altibox Norway Chess 2018

Ստանալ կարճ հղումը
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները

Այս պարտության պատճառով մեր շախմատիստը միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը պարտությունը կրեց:

Հայ գրոսմայստերն այսօր սև խաղաքարերով մրցում էր Մագնուս Կառլսենի հետ: Արոնյանը սկզբում բավական հաջող պաշտպանվում էր, սակայն ժամանակի սղության պատճառով նա չտիրապետեց իրավիճակին ու միանգամից մի քանի սխալ թույլ տվեց: 31-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Սա այս մրցաշարում Մագնուս Կառլսենի երկրորդ հաղթանակն էր, իսկ Լեւոն Արոնյանի առաջին պարտությունը։ Այս պարտության պատճառով մեր շախմատիստը միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:

Հունիսի 1-ին Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:

Ըստ թեմայի

Արոնյանը գրավեց 3-5-րդ տեղերը, ամերիկացի Կարուանան դարձավ միանձնյա հաղթող
Լևոն Արոնյանը չհանձվեց գերմանացուն
Լևոն Արոնյանը 7-րդ անգամ ոչ -ոքի խաղաց
Լևոն Արոնյանը խաղում է աշխարհի չեմպիոնի հետ. ուղիղ հեռարձակում