Սպորտ
© Photo : Lennart Ootes / Altibox Norway Chess

Լևոն Արոնյանը դուրս մնաց ՖԻԴԵ-ի լավագույն տասնյակից. ո՞ր հորիզոնականում է նա

Ստանալ կարճ հղումը

Դասակարգման աղյուսակի 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հուլիսի դասակարգման աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը դուրս է մնացել լավագույն տասնյակից: Նա 12-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակի առաջատար աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Նրան հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (69-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (98-րդ տեղ):

Ըստ թեմայի

Երեք հաղթանակ, վեց ոչ–ոքի. Grand Chess Tour–ի ո՞ր հորիզոնականում հայտնվեց Արոնյանը
Լևոն Արոնյանը պատմել է հավակնորդների մրցաշարում բաց թողած հնարավորության մասին
Լևոն Արոնյանը շատ է ափսոսում հաղթանակի տանող հեշտ տարբերակը չխաղալու համար