Սպորտ
© Sputnik /

Պուտինը հպարտանում է Ռուսաստանի հավաքականով․ Պեսկովը խոսել է նախագահի արձագանքի մասին

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնացրել է խորվաթների հետ ԱԱ-2018 ¼ եզրափակիչ խաղում Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կամային խաղը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik.  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտել է աշխարհի առաջնության եզրափակչում Ռուսաստան-Խորվաթիա խաղն ու երկրպագել է  ազգային հավաքականին։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 7-ին Ռուսաստանի հավաքականը Սոչիում զիջեց Խորվաթիայի թիմին։ Ռուս ֆուտբոլիստների համար քառորդ եզրափակիչ դուրս գալը աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքն է։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Պուտինը հպարտանում է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականով։ Պեսկովի խոսքով՝ շաբաթ օրը ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է  Ստանիսլավ Չերչեսովի հետ։ «Պուտինը զանգահարեց Չերչեսովին շաբաթ օրը խաղից առաջ ու հաջողություն մաղթեց», — ասել է մամուլի քարտուղարը։ «Խաղից հետո Պուտինը կրկին զանգահարեց նրան ու նշեց, որ ֆուտբոլիստներն արժանապատվորեն ելույթ ունեցան ու գեղեցիկ, կամային խաղ ցուցադրեցին Խորվաթիայի հավաքականի հետ պատմական խաղում», — հավելել է Պեսկովը։

Պուտինի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ ՌԴ նախագահը հրավիրել է հավաքականի գլխավոր մարզիչին ու ֆուտբոլիստներին Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ամփոփիչ միջոցառմանը։

Ըստ թեմայի

Կաֆուն և ֆուտբոլի մյուս լեգենդներն իսկական տոն են խոստանում հայերին
Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում
Մեսին դուրս մնաց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից․ դա պետք է տեսնել
Sputnik Fan Zone-ը` ֆուտբոլի սիրահարների համար