Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Bellissiama. ԱԱ– 2018–ի ամենակրքոտ ֆուտբոլասեր է ճանաչվել Playboy-ի մոդելը

Ստանալ կարճ հղումը

Ռոստովի բնակչուհի Մարիա Լիմանը խլել է ամենագեղեցիկ երկրպագուհու կոչումը Նատալյա Նեմչինովայից։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Playboy ու Maxim ամսագրերի մոդել Մարիա Լիմանը Ռոստովից 2018-ի աշխարհի առաջնության ամենագեղեցիկ ֆուտբոլասերն է ճանաչվել։ Այսպես են որոշել համացանցի օգտատերերն այն բանից հետո, երբ առաջնության խմբակային փուլերում Ռուսաստանի հաղթանակի կապակցությամբ աղջիկը մի քանի կրքոտ լուսանկար է հրապարակել։

Ինքը՝ Մարիան, իմացել է հաղթանակի մասին բրիտանական The Sun տաբլոիդից։

 

Արդյունքում` սևահեր Մարիան խլել է ամենագեղեցիկ ֆուտբոլասերի կոչումը շիկահեր Նատալյա Նեմչինովայից, որը նախկինում նկարահանվում էր մեծերի համար ֆիլմերում։ Սա այն դեպքում, երբ մոդելը ոչ մի խաղի ներկա չի գտնվել՝ ծանր աշխատանքային գրաֆիկի պատճառով, իսկ Նիկոլսկայայի ֆան զոնան մի անգամ է այցելել՝ Խորվաթիայի ու Ռուսաստանի խաղին։

«Իմացա, որ The Sun պարբերականն ինձ ամենագեղեցիկ ֆուտբալասերն է ճանաչել։ Անկեղծ ասած, չէի սպասում, չգիտեի, որ այդպիսի կոչում գոյություն ունի։ Ես աշխատանքի պատճառով ոչ մի խաղի ներկա չեմ եղել», — ասել է Մարիան լրագրողներին։

 

Բաժանորդները  (նա ավելի քան 450 հազար բաժանորդ ունի) գնահատել են ֆուտբոլային թեմայով Մարիայի կրքոտ լուսանկարները։ Մոդելը խոստովանել է, որ առաջնության ընթացքում տարվել է ֆուտբոլով։

Ըստ թեմայի

«Ցավոք, ամուսինս խորվաթ է»․ռուս հաղորդավարուհին քիչ մնաց` բաժանվի ֆուտբոլի պատճառով
Ո՞վ կդառնա աշխարհի չեմպիոն. ֆուտբոլի լեգենդները Երևանում նշել են ֆավորիտների անունները
Կաֆուն և ֆուտբոլի մյուս լեգենդներն իսկական տոն են խոստանում հայերին
Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում