Սպորտ
© Photo : official site of the President of RF

Նախագահը ներկա է եղել Ֆուտբոլի ԱԱ ավարտին նվիրված գալա–համերգին. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

Արմեն Սարգսյանը Մեծ թատրոնում ունկնդրել է համաշխարհային օպերային աստղերին։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան Մոսկվայի Պետական Ակադեմիական Մեծ թատրոնում ներկա է գտնվել համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:

Նախագահ Արմեն Սարգսյանը` ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա համերգին

Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համերգը նվիրված է եղել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին։

Նախագահ Արմեն Սարգսյանը` ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա համերգին

Տոնական համերգին հրավիրված են եղել արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ, նախագահներ, FIFA–ի խորհրդի անդամներ, ֆուտբոլային ասոցիացիաների ղեկավարներ, լեգենդար ֆուտբոլիստներ և Աշխարհի առաջնության հյուրեր։