Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants

Կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շարունակում է «պորտուգալական երեկոները»

Ստանալ կարճ հղումը

Ղազարյանը շարունակում է խաղալ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում. նա «Մարիտիմուից» տեղափոխվել է «Շավիշ»։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շարունակում է խաղալ Պորտուգալիայի առաջնությունում։ Transfermarkt կայքի հաղորդմամբ, Ղազարյանը «Մարիտիմուից» տեղափոխվել է «Շավիշ»։

Երկու թիմն էլ հանդես են գալիս Պորտուգալիայի առաջնության բարձրագույն լիգայում, ավելին` 2017-18 խաղաշրջանում հավասարաչափ կիսել են 6-7 տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով առավելություն էր ստացել «Շավիշը»)։

Ղազարյանը «Մարիտիմուում» 57 խաղ էր անցկացրել ու հինգ գոլ էր խփել։

Ըստ թեմայի

Նախագահը ներկա է եղել Ֆուտբոլի ԱԱ ավարտին նվիրված գալա–համերգին. լուսանկարներ
Ռաֆիկը մեղավոր չէ. ֆուտբոլի նկատմամբ ունեցած սերը Ասատրյանին ոստիկանություն հասցրեց
Ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին
«Ցավոք, ամուսինս խորվաթ է»․ռուս հաղորդավարուհին քիչ մնաց` բաժանվի ֆուտբոլի պատճառով