Սպորտ
© Sputnik / Алексей Филиппов

Մեկ ոսկե և 2 բրոնզ. հայ ըմբշամարտիկները հաղթեցին վրացի, բուլղար և ուկրաինացի մարզիկներին

Ստանալ կարճ հղումը

Հայ ըմբշամարտիկներ Վազգեն Թևանյան ու Հովհաննես Մաղաքյանը օգոստոսի 5–ին արդեն կմրցեն չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանն ու Մհեր Մարկոսյանը հնարավորություն ստացան պայքարել բրոնզե մեդալի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմն արդեն մեկ ոսկե և 2 բրոնզե մեդալ ունի: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող ըմբշամարտի Բրոնզե մեդալի համար գոտեմարտերում հաղթանակներ տարան Գեղամ Գալստյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ), իսկ Արման Ավագյանը (79 կգ) պարտություն կրեց:

Արսեն Հարությունյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ վրացի Գեորգի Էլբակիձեի նկատմամբ, Արման Անդրեասյանը 3:0 հաշվով հաղթեց բուլղարացի Վեսելին Պետրովին, իսկ Արման Ավագյանը ժամանակից շուտ 2:14 հաշվով պարտության կրեց ուկրաինացի Ալդլան Բատաիևից:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի տիտղոսն այսօր նվաճել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակիչում 11:6 հաշվով հաղթել էր ուկրաինացի Անդրեյ Ջելեպին:

Հիշեցնենք` Հայաստանի թիմի եւս 4 ներկայացուցիչներից երկուսն այսօր նվաճեցին եզրափակիչի ուղեգիր: Վազգեն Թևանյանը  (61 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) օգոստոսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, իսկ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Մհեր Մարկոսյանը (86 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Նրանք պայքարը կսկսեն սփոփիչ գոտեմարտերից: