Սպորտ
© CC BY-SA 2.5 / Przemysław Jahr / GM Elina Danielian, European Chess Team Championship Warsaw 2013

Էլինա Դանիելյանը հատուկ մրցանակի է արժանացել Կավալայի միջազգային մրցաշարում

Ստանալ կարճ հղումը

Հայուհին կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հունաստանում ավարտվել է Կավալայի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել է 133 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Կավալա Օփենում» Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, ընդհանուր հաշվարկում կիսել է 5-11-րդ տեղերը, իսկ կանանց հաշվարկում ցույց է տվել բացարձակ լավագույն արդյունքը և արժանացել հատուկ մրցանակի:

Մեր շախմատիստուհին 5 կետով բարելավել է նաև իր անհատական վարկանիշը:

7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Պլատ Վոյցեխը: