Սպորտ
© Sputnik / Aram Nersesyan

Կրկնակի տհաճ իրավիճակ ֆուտբոլում. Ջիբրալթարը դժգոհում է

Ստանալ կարճ հղումը

Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան դժգոհություն է հայտնել սխալ հնչած օրհներգի պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում երեկ կայացած Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ հնչել է Լիխտենշտեյնը ազգային հավաքականի օրհներգը: Այս մասին գրառում կա Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքի էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումն ավարտվել է 0:1 հաշվով:

Ըստ թեմայի

Կռիվ և ծեծկռտուք Հայաստանի և Ջիբրալթարի ֆուտբոլային հանդիպումից հետո. տեսանյութ