Սպորտ
© Photo : Hakob Berberyan / FFA

Հայաստանի ընտրանու համար Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունն ավարտված է. 2-2

Ստանալ կարճ հղումը

Վադուցում Հայաստանի հավաքականը փրկվեց խայտառակությունից:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 4-րդ խմբում կայացավ վերջին՝ 6-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Խաղի 9-րդ րոպեին Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից օգտվեց Սարգիս Ադամյանը և գլխի հարվածով բացեց հաշիվը: Իսկ առաջին խաղակեսի նախավերջին րոպեն ճիշտ օգտագործեցին տանտերերը և հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակը Բուչելն էր:

Վարազդատ Հարոյանի կոպտագույն սխալից օգտվեց Հասլերը, որը երկրորդ խաղակեսի 2 րոպեին մեն-մենակ մնաց Հենրի Ավագյանի դեմ և կարողացավ գնդակն ուղարկել դարպասը հաշիվը դարձնելով 2:1:

Մեր հավաքականը հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ միայն կարողացավ խուսափել պարտությունից, երբ Ղազարյանի փոխանցումը ճիշտ օգտագործեց Ալեքսանդր Կարապետյանը և դարձավ գոլի հեղինակ:

Այս խաղում իր նորամուտը նշեց Ալիկ Առաքելյանը, որը դաշտում փոխարինման մտավ խաղի վերջում:

Այժմ Հայաստանի հավաքականը 10 միավորով խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:

Զուգահեռ ընթացող խաղում Մակեդոնիան 4-0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին և 15 միավորով ունենալով դարձավ առաջինը խմբում և դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Ըստ թեմայի

Սևամորթ «ախպերը» Կոտ դ’Իվուարից. հայերին նա թողնում է գլխավոր հաղթանակը
Ինչպես Լենինը դարձավ ութերորդ համարի խաղացող. Լևոն Իշտոյանի հոկտեմբերը