Սպորտ
© Photo : official site of the NOC of Armenia

Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Ստանալ կարճ հղումը

Ձյուդոյի եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Սուսաննա Ստեփանյանը դարձել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից:

Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:

Հիշեցնենք, որ 2019–ի մարտի 31–ին Սուսաննա Ստեփանյանը դարձել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկության հաղթող:

 

Ըստ թեմայի

«Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի չեմպիոն
Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Մելիքյանը՝ փոխչեմպիոն, Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Տիգրան Կիրակոսյանը Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն է. տեսանյութ