Սպորտ
© Sputnik / Alexey Filippov

Նորացված «Արարատը» մեկնարկեց հաղթանակով

Ստանալ կարճ հղումը

Խաղի ընթացքը կանխագուշակելը շատ դժվար էր. «Արարատը» մրցաշրջանին նախապատրաստվելիս լիովին փոխել է իր կազմը, իսկ «Երևանը» առաջնության նորեկն է։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik.  Նորացված կազմով Երևանի «Արարատը» Բարձրագույն խմբի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում դժվարին հաղթանակ տարավ առաջնության նորեկ «Երևան» թիմի նկատմամբ:

Այսօր մեկնարկած Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում Դավիթ Խուրցիձեյի խփած միակ գնդակը առաջին տուրում հաղթանակ ապահովեց «Արարատին» «Երևանի» հետ մրցավեճում` 1։0:

Խաղի ընթացքը կանխագուշակելը շատ դժվար էր. «Արարատը» մրցաշրջանին նախապատրաստվելիս լիովին փոխել է իր կազմը, իսկ «Երևանը» առաջնության նորեկն է, և առաջին լիգայի նախորդ մրցաշրջանի  հետ համեմատած թիմի կազմում էլ կային զգալի փոփոխություններ:

Մրցող թիմերը, կարելի է ասել, ոչինչով չզարմացրին երկրպագուներին: Հիմնականում միջն տեմպով գործելով` երկու կողմերն էլ հեշտացնում էին պաշտպանվողի գործը: Վտանգավոր պահերը շատ քիչ էին, էլ չենք ասում գոլային պահերի սակավաթիվ լինելու մասին: Խաղի ժամանակի սպառվելու հետ մեկտեղ երևում էր, որ դարպասի մեկ գրավումը կարող է վճռական լինել: Դավիթ Խուրցիձեյի դիպուկ հարվածը հանդիպման 60-րդ րոպեին հաղթանակ ապահովեց «Արարատին»:

«Ալաշկերտը» մոտ էր հաջողությանը, բայց հրաշք տեղի չունեցավ

Միգուցե հուզմունքը կամ առաջին տուրի կարևորությունը խանգարեց կողմերին ավելի լավ խաղ ցուցադրելու համար: Համենայնդեպս, առաջնության ընթացքում և՛ «Արարատը», և՛ «Երևանը» իրենց խաղը կարգավորելու համար աշխատանք ունեն կատարելու:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում