Սպորտ
© Photo : Gevorg Ghazaryan / press office of the Wrestling Federation of Armenia

Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր

Ստանալ կարճ հղումը

Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը եզրափակչում 6:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխասը պայքարը սկսել էր ¼ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով՝ ժամանակից շուտ, առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերն էր, ում Մալխասը հաղթել է 9։0 հաշվով։ Մրցաշարի 87 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական է լինելու:

Ոսկե մեդալի համար օգոստոսի 4-ին կպայքարեն Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը:

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Նույն քաշային կարգում հանդես եկող Արմեն Մելիքյանը պարտվել է:

Ըստ թեմայի

Հայի ֆենոմենն ու ծեր մարզադահլիճը. մեդալ ենք ուզում ու նվաճում, բայց որտե՞ղ ենք մարզվում
Երկու ոսկե մեդալ 1 ժամում. հայ բռնցքամարտիկները կրկին հաղթական ելույթ են ունեցել Մինսկում
Կրկին մեդալ ունենք. նախարարը լավ լուր է հայտնել