Սպորտ
Official site of the Wrestling Federation of Armenia

Սլավիկ Գալստյանը պարտվեց, բայց միևնույն է` հայը հաղթեց. նա կպայքարի բրոնզի համար

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի ներկայացուցիչը ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին, որը նույնպես հայկական ազգանուն ունի։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը 3։2 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին։

Գալստյանը վաղը կպայքարի բրոնզի համար:

Հիշեցնենք, որ Գալստյանն ավելի վաղ հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովին։

Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Հայտնի է` ով կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին

Ըստ թեմայի

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում
Ի՞նչ երազանք ունի Յուրա Մովսիսյանը. բլից հարցազրույց հայտնի ֆուտբոլիստի հետ
Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու