Սպորտ
© Sputnik / Павел Лисицын

Առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնամ Երևան. Տարխանովը բուժվում է Մոսկվայում

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի «Փյունիկ» ֆուտբոլային ակմուբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը կորոնավիրուսի 3 թեստ է հանձնել, բոլորի պատասխաններն էլ բացասական են եղել։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Հայկական «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է։ Հայտնի ռուս մասնագետը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ բուժվում է թոքաբորբի դեմ։

«Հիմա ինձ ավելի լավ եմ զգում։ Դեղեր եմ խմում, գիշերը քրտնում եմ, ջերմությունս շարունակում է մնալ 37 ու մի քիչ։ Ծանր թոքաբորբ չեմ ունեցել, միջին ծանրության էր»,-ասել է նա։

Ֆուտբոլի մարզիչը կորոնավիրուսի հինգ թեստ է հանձնել, բոլորը բացասական են եղել։ Հիվանդանոցից դուրս գրվելու ժամկետների մասին ոչինչ չեն հայտնում։

Տարխանովի խոսքով՝ Հայաստանում շուտով մարզումները կվերսկսվեն, և ինքը կվերադառնա աշխատանքի, հենց որ այդպիսի հնարավորություն լինի։

Ակումբները կվերսկսեն մարզումները. ՀՖՖ–ն ու պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել

Ալեքսանդր Տարխանովը 2019թ․-ից հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունների բազմակի չեմպիոն երևանյան «Փյունիկ» ակումբի փոխնախագահը։

Ըստ թեմայի

«Միլանը» իրոք հետաքրքրված է արգենտինահայ ֆուտբոլիստով․ Բալեկյանը մանրամասներ է հայտնել
Սկանդալներ, ռեկորդ, 2 չեմպիոն մեկ մրցաշարում. Հայաստանի ֆուտբոլի անդրանիկ առաջնությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մրցաշրջանն ավարտելու երեք տարբերակ է առաջարկում
Ֆինանսական խոչընդոտներ, խիստ պատիժ, դժգոհ թիմ. Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվեց