Սպորտ
© Sputnik / Asatur Yesayants.

«Ալաշկերտն» էլ հետևեց «Նոային»․ Երևանում ավելի ուժեղ գտնվեց Մակեդոնիայի «Ռենովան»

Ստանալ կարճ հղումը

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում արդեն մեկնարկ վերցրած հայկական երկու թիմերից  ոչ մեկը չի շարունակելու պայքարը հաջորդ փուլում: «Նոայի» պարտությունից հետո, տխուր վիճակագրությունը շարունակեց «Ալաշկերտը»:

Երևան 27 օգոստոսի - Sputnik. Շատ մասնագետների կարծիքով՝ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Ռենովա» հայ-մակեդոնական մրցավեճում հաղթողի հիմնական հավակնորդը  մեր թիմն էր: Բայց ֆավորիտը թղթի վրա է, իսկ խաղում «Ռենովան» նվազագույն առավելության հասնելով 1:0 հաշվով դուրս եկավ հաջորդ փուլ:

Խաղի մեկնարկային սուլիչը ազդարարեց «Ալաշկերտի» գրոհների տարափը: Մեր թիմը անմիջապես տիրեց խաղային ու տարածքային առավելությանը, ու նման դեպքերում ֆուտբոլում ասում են, որ գոլը հասունանում էր: Սակայն «Ռենովան» դիմացավ մեկնարկային ճնշմանն ու կարողացավ հանդարտեցնել խաղը: Հյուրերը ամեն գնով ձգտում էին գցել խաղի տեմպը, և դա նրանց հաջողվեց: Ավելին, մինչև ընդմիջում ոչ մի գոլային պահ այլևս մրցող կողմերը չստեղծեցին: Երկու թիմերի մոտ էլ բացակայում էր վերջին ու ամենակարևոր փոխանցումը: Արդյունքում՝ առաջին խաղակեսից հետո հաշիվը նույնն էր, ինչպես խաղի մեկնարկում՝ 0:0:

Երկրորդ կեսում խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց: Մերոնք կարծես թե տարածքային առավելություն ունեին, բայց չկար ոչ վերջին փոխանցումը, ոչ էլ վերջին հարվածը: Նման իրավիճակում թիմերին օգնության են գալիս ստանդարտները: «Ալաշկերտը» առնվազն երկու անգամ լավ դիրքում ստացավ տուգանայինի իրավունք, բայց երկու դեպքում էլ չօգտագործեց  այդ հնարավորությունը: Իսկ ահա «Ռենովան» ստանդարտից հասավ իր նպատակին: Անկյունային փոխանցումից հետո պաշտպան Նենադ Միշկովսկին առաջ մղեց հյուրերին:

«Գանձասար-Կապանի» կոլումբիացի կիսապաշտպանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում  

Բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» նետվեց առաջ, բայց մակեդոնական թիմն էլ օգտագործում էր մեր թիմի ձախողումները հարձակման գծում, ու վտանգավոր հակագրոհում: Այս ամենը շարունակվեց մինչև խաղի ավարտը: Առանց գոլային պահերի հնարավոր չէ հաղթել ֆուտբոլում: Իսկ «Ալաշկերտը» ամբողջ խաղի ընթացքում ռեալ գոլային պահ այդպես էլ չունեցավ: Հաղթեց «Ռենովան»:

Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ» - «Գանձասար – Կապան» հանդիպումը` լուսանկարներով

Ըստ թեմայի

Լյոխ լավ ա. աֆրիկացի ֆուտբոլիստը խոսում է Արցախի բարբառով ու իրեն տեղացի զգում. տեսանյութ
Երկրպագուները Երևանի փողոցներից մեկը ներկել են ֆուտբոլային ակումբի գույներով
Մի շարք ֆուտբոլիստներ լքել են Երևանի «Արարատը»
Որքանով է հնարավոր Վարդան Մինասյանի վերադարձը ղազախական ֆուտբոլ. մարզիչի հարցազրույցը