Աշխարհ
© Sputnik / Максим Блинов

ԱԳՆ. Պաղեստինը շնորհակալ է ՌԴ–ին բազմաթիվ ոլորտներում օգնության համար

Ստանալ կարճ հղումը

Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ Մալիկին հաղորդել է, որ իր երկիրը շնորհակալ է Ռուսաստանին օգնության համար։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 1–Sputnik. Պաղեստինը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանին բազմաթիվ  ուղղություններով օգնության համար, չորեքշաբթի լրագրողներին ասել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ Մալիկին։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա նշել է, որ Ռուսաստանը պաղեստինյան ժողովրդի շատ մտերիմ բարեկամն է։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան` մեզ շատ ուղղություններով օգնելու հարցում բոլոր ջանքերի համար»,– ասել է պաղեստինցի դիվանագետը։