Աշխարհ
© Sputnik / РИА Новости

NASA-ն երկրորդ Երկիր է բացահայտել

Ստանալ կարճ հղումը

Այն գտնվում է «բնակելի գոտում», այսինքն գիտնականները սպասում են, որ այդ մոլորակում պայմանները պիտանի են սպիտակուցային կյանքի գոյության համար:

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 23– Sputnik. NASA-ն իր կայքում հայտարարել է «Քեփլեր» աստղադիտակի օգնությամբ էկզոմոլորակ բացահայտելու մասին, որն իր բնութագրերով շատ նման է Երկրին, հաղորդում է lenta.ru-ն։

Այն պտտվում է աստղի շուրջ, որը պարամետրերով նման է Արևին, որի շուրջ պտույտը կատարում է 385 օրում։

Երկրորդ Երկիրը գտնվում է «բնակելի գոտում», այսինքն գիտնականները սպասում են, որ այդ մոլորակում պայմանները պիտանի են սպիտակուցային կյանքի գոյության համար։