ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի–Sputnik. Գիտնականները պարզել են, որ վայրի բնության մեջ ապրող շիմպանզեների շրջանում հարբեցողներ կան։ Մասնագետների խոսքով` այս տեսակի պրիմատներից շատերը մեծ հակում ունեն ոգելից խմիչքների նկատմամբ, հաղորդում է planetanovosti.com կայքը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին անգամ ալկոհոլ օգտագործելիս շիմպանզեների ուղեղում ֆիքսվում է ալկոհոլի համն ու օրգանիզմի վրա իրականացված ազդեցությունը։ Որոշ ժամանակ հետո պրիմատները ցանկանում են կրկին ալկոհոլ օգտագործել։ Գիտնականների խոսքերով` ոգելից խմիչքից կախվածության մեջ հայտնվելու համար շիմպանզեներին հարկավոր է փորձել այն ընդամենը մեկ անգամ։
Գիտնականների խոսքերով` շիմպանզեներն ալկոհոլի իրենց մասնաբաժինը հիմնականում ստանում են արմավենու թնդացած կաթից։ Այս պահին հստակ հայտնի չէ, թե ինչ են կոնկրետ զգում պրիմատները հարբած ժամանակ։ Մասնագետների խոսքերով` խախտվում է կապիկների կոորդինացիան։ Նրանք սկսում են իրենց ավելի ագրեսիվ դրսևորել։ Գիտնականները վստահ են, որ մարդկանց վրա շիմպանզեների հարձակվելու դեպքերը պայմանավորված են հենց կապիկների արյան մեջ ալկոհոլի առկայությամբ։