ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի- Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին ճնշում է գործադրել նրա եղբոր վրա, սպառնացել, որ կբանտարկի շվեյցարացուն, եթե նա չհրաժարվի իր պաշտոնից: Այս մասին գրում է volkskrant.nl-ը, ըստ որի միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ Ցյուրիխում կազմակերպության համագումարում ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների օրը:
«Ասացեք Յոզեֆին, որ նա պետք է հեռանա մինչև ընտրությունները կամ էլ բանտ կնստի»,- ասել է Բլատերը՝ մեջբերելով Պլատինիի խոսքը: Источник, близкий к
Պլատինիին մոտ աղբյուրը հերքել է այդ տեղեկությունը: Աղբյուրի կարծիքով՝ Բլատերը պատմել է այդ մասին, որպեսզի շեղի ուշադրությունը ՖԻՖԱ-ի իրական խնդիրներից:
Մայիսի վերջին Ցյուրիխում ձերբակալել էին ՖԻՖԱ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, մի քանիսի նկատմամբ մեղադրանքներ էին առաջադրել։ Խոսքը երկու տասնամյակ շարունակ ՖԻՖԱ–ում լայնածավալ կոռուպացիայի մասին է` աշխարհի առաջնությունների հայտերի, մարքեթինգային և հեռարձակման գործարքների հետ կապված։ Մեղադրանք է ներկայացվել խարդախության, դրամաշորթության և փողերի լվացման համար։ Հետաքննություններն անցկացնվում են Շվեյցարիայում և ԱՄՆ–ում։ Ամերիկացիները ցանկանում են, որ պաշտոնյաներին հանձնեն ԱՄՆ–ին։