Աշխարհ
Оlympic

ԱՊՀ երկրների առաջին միջազգային երիտասարդական Օլիմպիադան է մեկնարկել Տաջիկստանի մայրաքաղաքում

Ստանալ կարճ հղումը

Ծրագիրն իրականացնում են Տաջիկստանի ազգային օլիմպիական ակադեմիան` Տաջիկստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ և Տաջիկստանի սպորտի և տուրիզմի երիտասարդության հարցերով կոմիտեն` ԱՊՀ մասնակից երկրմերի հումանիտար համագործակցության միջկառավարական հիմնադրամի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ԱՊՀ մասնակից երկրների առաջին միջազգային երիտասարդական Օլիմպիադան է երեքշաբթի մեկնարկել Դուշանբեում, հայտնում է Տաջիկստանի ազգային օլիմպիական ակադեմիայի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուպովան։

«Օլիմպիադային, որը կտևի մինչև օգոստոսի 29-ը, կմասնակցեն 18-25 տարեկան աղջիկներ և տղաներ ԱՊՀ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա և Ուզբեկստան)։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը կմասնակցի ավելի քան 60 մարզիկ», – ասաց նա։

Օլիմպիադայի ծրագրում ներառված է օլիմպիական շարժման և հինգ սպորտաձևերի պատմության զարգացման վերաբերյալ թեստավորում (250 հարց) ` վազք 100 մետր, վազք 1000 մետր, թռիչք-երկարություն, ձգումներ (տղաներ) և ձգումներ նստարանից (աղջիկներ), ինչպես նաև պրեսի ամրացում։

Ինչպես բացարձակ, այնպես էլ ոչ պաշտոնական թիմային ստուգարքի ժամանակ օլիմպիադայի հաղթողներին կհանձնվեն մեդալներ և հուշանվերներ։

Օլիմպիադայի նպատակն է` Օլիմպիական շարժման ծագման, զարգացման և արժեքների պատմության բազմակողմանի ուսումնասիրումը, հիմնական գաղափարների, երկրների միջև համագործակցության և բարեկամության ամրապնդումը։

Ծրագիրն իրականացնում են Տաջիկստանի ազգային օլիմպիական ակադեմիան` Տաջիկստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ և Տաջիկստանի սպորտի և տուրիզմի երիտասարդության հարցերով կոմիտեն` ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջկառավարական հիմնադրամի աջակցությամբ։