Աշխարհ
© Sputnik /

Հայաստանը Մինսկի «քաղաքական կլիման» կգնահատի ԵԽԽՎ պատվիրակության կազմում

Ստանալ կարճ հղումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները Բելառուսում կմնան մինչև սեպտեմբերի 10–ը, երկրորդ անգամ հանրապետություն կժամանեն նախագահական ընտրությունների օրը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Բելառուս սկսվում է երկուշաբթի` սեպտեմբերի 7–ին, հաղորդում է Sputnik Բելառուսը։


ԵԽԽՎ ներկայացուցիչները Մինսկ են ժամանում նախագահական մրցավազքը գնահատելու համար։ Նրանց առաքելությունը կտևի մինչև սեպտեմբերի 10–ը։ Պետության ղեկավարի ընտրությունների օրը` հոկտեմբերի 11–ին, պատվիրակները կրկին կայցելեն երկիր։

Պատվիրակությունը բաղկացած է վեհաժողովի վեց անդամներից, կազմում ընդգրկված են Հայաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Թուրքիայի և Իտալիայի պատգամավորները։

ԵԽԽՎ ներկայացուցիչները ծրագրում են սեպտեմբերի 8-9–ին հանդիպել Ազգային ժողովի երկու նախագահների, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայի հետ։

Բացի այդ, պատվիրակները հանդիպումներ կանցկացնեն նախագահական մրցավազքի մասնակիցների և նրանց ներկայացուցիչների, ընդդիմության անդամների, Բելառուսի հեռուստառադիոընկերության ղեկավար Գենադի Դավիդկոյի, ԶԼՄ–ների ներկայացուցիչների, դիվանագետների և հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների աշխատողների հետ։

Քվեարկության հիմնական օրը` հոկտեմբերի 11–ին, ընտրությունների ընթացքին կհետևի ԵԽԽՎ 11 անդամներից բաղկացած պատվիրակությունը։