Աշխարհ
Joinfo

Բրիտանացի գիտնականները սովորել են հաշվել ծերանալու արագությունը

Ստանալ կարճ հղումը

Ալգորիթմը հիմնվում է մարդու մկանների և ուղեղի հյուսվածքներում հարյուր տարբեր գեների ուսումնասիրության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի-Sputnik. Բրիտանացի գիտնականները մշակել են թեստավորման ալգորիթմ, որը թույլ է տալիս որոշել մարդու ծերացման արագությունը, հաղորդում է www.bfm.ru կայքը` հղում անելով BBC–ին։

Ալգորիթմը հիմնվում է մարդու մկանների և ուղեղի հյուսվածքներում հարյուր տարբեր գեների ուսումնասիրության վրա: Համեմատելով առողջ 60 տարեկան մարդկանց և երիտասարդների մոտ այդ հյուսվածքների վիճակի տվյալները` գիտնականները պատկերացում են կազմել այն մասին, թե ինչ տեսք ունի ծերանալու կատարյալ մոդելը։

Թեստը նաև թույլ է տալիս հաշվել մարդու փաստացի տարիքի և նրա մարմնի կենսաբանական տարիքի տարբերությունը։

Որոշ դեպքերում այս երկու ցուցանիշների միջև տարբերությունը կազմում է մինչև 15 տարի։ Բացի այդ, թեստն օգնում է որոշել գենետիկ հիվանդությունների նկատմամբ մարդու հակվածությունը։