Աշխարհ
Schoolfield

Գիտնականները հրապարակել են տասը «մարդասպանների» ցուցակը

Ստանալ կարճ հղումը

Իրենց գիտական զեկույցը նրանք անվանել են «Հիվանդությունների գլոբալ բեռ»

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի–Sputnik. Վաշինգտոնի անվան համալսարանի Առողջության ցուցանիշների և գնահատման ինստիտուտի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրահանգման, որ XXI դարում մարդիկ ավելի հաճախ մահանում են հիպերտոնիայից, նշում է www.rosbalt.ru կայքը։

Նրանք հրապարակել են աշխարհում մարդկանց մահվան տասը հիմնական պատճառները։

Իրենց գիտական զեկույցը նրանք անվանել են «Հիվանդությունների գլոբալ բեռ»։ Գիտնականները մանրամասն ուսումնասիրել են 108 երկրներում մարդկանց մահվան մասին տվյալներն ու եկել այն եզրահանգման, որ մահվան հիմնական պատճառը հիպերտոնիան է։

Երկրորդ տեղում ծխելու սովորությունն է, երրորդ հորիզոնականում ճարպակալումն է, չէ՞ որ մարմնի զանգվածի բարձր ցուցիչի պատճառով աշխարհում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում։ Մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության պատճառը սովի կամ ծանր հիվանդությունների հետևանքով առաջացած ոչ բավարար քաշն է։

Պոտենցիալ «մարդասպանների» վարկանիշում ամերիկացի մասնագետները ներառել են նաև շաքարային դիաբետը, աղի չափազանց շատ օգտագործումը, մրգերի ոչ բավարար օգտագորումը, մթնոլորտի և օդի աղտոտվածությունը, արյան մեջ խոլեստերինի բարձր պարունակությունն ու ալկոհոլիզմը։