Աշխարհ
Оlympic

Հրապարակվել են 2024 թ.–ի օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու քաղաքների անունները

Ստանալ կարճ հղումը

Խաղերի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017 թ.–ին։ Թեկնածուների վերջնական ցանկում չեն ներառվել հնդկական Ախմադաբադը, ադրբեջանական Բաքուն և կանադական Տորոնտոն

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Աշխարհի հինգ քաղաքներ ներառվել են 2024 թ.–ի օլիմպիական ամառային խաղերի անցկացման թեկնածուների վերջնական ցանկում, նշվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական կայքում։

Թեկնածուների վերջնական ցանկում են Համբուրգը (Գերմանիա), Հռոմը (Իտալիա), Լոս Անջելեսը (ԱՄՆ), Փարիզը (Ֆրանսիա) և Բուդապեշտը (Հունգարիա)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օլիմպիադայի անցկացմանը կարող էին հավակնել նաև հնդկական Ախմադաբադը, ադրբեջանական Բաքուն և կանադական Տորոնտոն։

Խաղերի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017 թ.–ին։