ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. ԱՄՆ գործողությունները հանգեցրել են կրոնական հիմքի վրա Իրաքի պառակտմանը, ինչը մասամբ ազդել է նաև Սիրիայում իրավիճակի վրա և հեշտացրել միջկրոնական հակասությունների թեժացման խնդիրը, նշել է Ասադը։
«Դուք, հավանաբար, կզարմանաք, եթե ես ասեմ, որ սիրիական ճգնաժամին նախորդող իրադարձություններում բեկումնային պահ է դարձել 2003թ.–ին Իրաքի պատերազմը, երբ այնտեղ է ներխուժել ԱՄՆ–ը։ Մենք կտրականապես դեմ էինք այդ ագրեսիային, քանի որ հասկանում էինք, որ դա կհանգեցնի հասարակության պառակտմանը և հակասությունների աճին»,– հայտարարել է Ասադը։
Սիրիայի նախագահը երկրորդ, պակաս կարևոր բեկումնային պահ է համարում աջակցությունը, որն Արևմուտքը պաշտոնապես ցուցաբերել է ահաբեկիչներին Աֆղանստանում 1980–ական թթ. սկզբին` նրանց անվանելով «ազատության մարտիկներ»։
Սիրիայի առաջնորդը նշել է, որ Արևմուտքը վաղուց տեղեկատվական արշավ է վարում նրա դեմ, սակայն նախագահը գալիս և գնում է միայն ժողովրդի համաձայնությամբ։
Բաշար Ասադը ռուսական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում պատմել է նաև ԻՊ հետ պայքարի, Սիրիայում քաղաքական գործընթացի հեռանկարների, փախստականների խնդրի և իր հրաժարականի հնարավորության մասին։