Աշխարհ
© Sputnik / Яков Берлинер

Մեսրոպ Մաշտոցի արձանը կբացվի Ֆրանսիայում

Ստանալ կարճ հղումը

Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին տեղադրվելու է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում շաբաթ օրը կբացվի Հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին, հաղորդում է Պոլսում հրատարակվող «Մարմարա» պարբերականը:

Ըստ աղբյուրի` կիսանդրին տեղադրվելու է քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում, արարողությանը մասնակցելու է Ալֆորվիլի քաղաքապետ Լուկա Կարվանասը: