Աշխարհ
The Great Jack O'Lantern Blaze

Յոթ հազար դդմե լապտեր` Հելոուինի տոնին

Ստանալ կարճ հղումը

Նյու Յորքում Հելոուինին նվիրված ցուցահանդեսում ներկայացվել է յոթ հազար դդմե լապտեր

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նյու Յորքում Great Jack O' Lantern Blaze ամենամյա շոուի ժամանակ, որը նվիրված է Հելոուինի տոնակատարությանը, ներկայացվում են դդմից պատրաստված հազարավոր գեղարվեստական աշխատանքներ։ Մեծ ու փոքր ֆիգուրները` մեծ վարպետությամբ պատրաստված նարնջագույն բանջարեղենից, վառ լուսավորված են և ներկայացված անդրշիրիմյան տոնի երկրպագուների դատին։

The Great Jack O'Lantern Blaze
Դդմե լապտերը Հելոուինին նվիրված ցուցահանդեսում

Այս տարի վարպետները պատրաստել են ավելի քան յոթ հազար դդմե լապտերներ, որպեսզի ուրախացնեն ցուցահանդեսի հյուրերին։

The Great Jack O'Lantern Blaze
Դդմե լապտերները Հելոուինին նվիրված ցուցահանդեսում


Դդմից դեմք պատրաստելու ավանդույթը դարերի պատմություն ունի։ Իռլանդական լեգենդի համաձայն` ժլատ, հարբեցող դարբին Ջեքը մի անգամ առաջարկել է դժոխքի տիրակալին` իր հետ խմել պանդոկում։ Երբ եկել է վճարելու ժամանակը, իռլանդացին խնդրել է սատանային մետաղադրամ դառնալ, որից հետո Ջեքն արագ դրել է այն գրպանը, որտեղ պահել է արծաթե խաչ։ Սատանան հայտնվել է թակարդում և որքան էլ փորձել է, չի կարողացել ստանալ նախկին տեսքը։ Ի վերջո սատանան ազատագրվել է` խոստանալով մեկ տարի Ջեքի դեմ դավեր չնյութել, իսկ նրա մահվանից հետո չհավակնել նրա հոգուն։

The Great Jack O'Lantern Blaze
Դդմե լապտերները Հելոուինին նվիրված ցուցահանդեսում