Աշխարհ
© Sputnik / Руслан Кривобок

Ռոյթեր. Սինայի տարածքում ընկած ՌԴ ինքնաթիռն ամբողջովին ոչնչացել է

Ստանալ կարճ հղումը

Ռոյթեր. Սինայի տարածքում ընկած ՌԴ ինքնաթիռն ամբողջովին ոչնչացել է

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սինայում ընկած ռուսական ինքնաթիռն ամբողջովին ոչնչացել է, ուղևորների մեծ մասը հավանաբար զոհվել է, շաբաթ օրը հայտնում է Ռոյթեր գործակալությունը` հղում անելով դեպքի վայրում աշխատող անվտանգության ծառայության ներկայացուցչին:

Նրա խոսքով` ինքնաթիռն ընկել է Սինայի թերակզղու կենտրոնում` լեռնոտ  տեղանքում: Վատ եղանակային պայմանները բարդացրել են փրկարարների` դեպքի վայրին մոտենալու հնարավորությունը: Նա նշել է, որ աղետի հետևանքով զոհվածների մարմինները, ինչպես նաև ողջ մնացած անձինք կտեղափոխվեն Կահիրե:

Ավելի վաղ Ռոսավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը Եգիպտոսից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 6.51-ին  (Երևանի ժամանակով` 7:51)  և 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում գտնվում էր 217 ուղևոր և օդանավի անձնակազմի 7 անդամ: Եգիպտական «Յոում7» ինտերնետային պորտալը հայտնել է, որ ինքնաթիռի մասեր են հայտնաբերվել Սինայի թերակղզու կենտրոնում:

Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հաստատել է Սինայի թերակզղու տարածքում ռադարների էկրաններից ռուսական քաղաքացիական ինքնաթիռի անհետանալու փաստը։