Աշխարհ
© Sputnik / Павел Лисицын

Ռուսաստանի դեսպանատանը հայտնել են կործանված ինքնաթիռի ուղևորների քաղաքացիության մասին

Ստանալ կարճ հղումը

Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը հայտնել է, որ կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik.Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատան աղբյուրը «Գովորիտ Մոսկվա»-ին  հայտնել է, որ կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են: Զրուցակցի տվյալների համաձայն` օդանավում էին «Օդեոն» և «Բրիսկո» տուրիստական կազմակերպությունների հաճախորդները: «Բրիսկո»-ից հայտնել են, որ պարզում են ողբերգության հանգամանքներն ու իրենց հաճախորդների ճակատագիրը, հայնտում է Lenta.ru-ն:

«Օդեոն»-ի հետ առայժմ չի հաջողվել կապ հաստատել: Ինքնաթիռում գտնվում էին 217 ուղևորներ և օդանավի անձնակազմի 7 անդամներ: «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթը Եգիպտոսից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը 6.51-ին (Երևանի ժամանակով` 7:51): Մոսկվայի ժամանակով ժամը 7.14-ին նա Լառնակայի հետ կապ չի հաստատել և անհետացել է ռադարների էկրաններից: Ինչպես հայտնել է Եգիպտոսի քաղավիացիայի աղբյուրը, օդանավն ընկել է Հյուսիսային Սինայի մոտակայքում: Վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառ է դարձել շարժիչի անսարքությունը (պարզվել է, որ ինքնաթիռի անձնակազմը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ բողոքել է շարժիչի ոչ լավ աշխատանքի հետ կապված խնդրից): Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, դեպքի վայրում փրկարարներ են աշխատում: Ռուսաստանի ԱԻՆ-ը աղետի հետ կապված կառավարական հանձնաժողովի աշխատանքային խումբ է հավաքում: Եգիպտոս մեկնելու համար արդեն իսկ պատրաստ է ռուս փրկարարներով երեք ինքնաթիռ: