ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Շարմ էլ Շեյխի օդանավակայանում հայտնել են, որ ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու ողջ անձնակազմը ՌԴ քաղաքացիներ էին: Այս տեղեկատվությունը ստուգում են ռուս դիվանագետները: Չի բացառվում, որ ինքնաթիռում եղել են նաև ԱՊՀ երկրների քաղաքացիներ։ Հայտնի է, որ տեղեկությունները փորձում է ճշտել, օրինակ, Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է բավականին անհանգիստ շրջանում, որտեղ հաճախ են բախումներ լինում Եգիպտոսի կառավարական զորքերի և զինված ծայրահեղականների միջև: Սակայն պաշտոնական Կահիրեն միանգամից հերքել է այն վարկածը, որ ինքնաթիռը կարող էին ոչնչացնել: Սև արկղերն արդեն հայտնաբարվել են:
©
RIA Novosti / Игорь Руссак
©
Sputnik / Рамиль Ситдиков
Առկա տեղեկատվության համաձայն` ինքնաթիռը վայրէջք է խնդրել Կահիրեի օդանավակայանում: Որոշ ԶԼՄ-ներ հայտնել են, որ կործանման վայրում երկու ինքնագրերն էլ հայտնաբերվել են: Թեև Եգիպտոսի ավիացիայի նախարարությունն այդ տեղեկատվությունը հերքել է: