Աշխարհ
© RIA Novosti / Виталий Аньков

Ռուսաստանում նոյեմբերի 1-ը սգո օր է հայտարարվել` կապված Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի հետ

Ստանալ կարճ հղումը

«Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus-321 օդանավը վթարի է ենթարկվել շաբաթ օրն առավոտյան Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Ինքնաթիռում գտնվում էր 224 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ ՌԴ-ում նոյեմբերի 1-ը հայտարարվել է սգո օր: Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը տեղադրված է Կրեմլի կայքում:

Շարմ էլ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավում գտնվում էր 217 ուղևոր և ինքնաթիռի անձնակազմի 7 անդամ: Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել է թռիչքից 23 րոպե անց: Օդանավի բեկորները հայտնաբարվել են  Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Ավիավթարի վայրում փրկարարներ են աշխատում:

Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ հատուկ հանձնաժողով է ստեղծվել ավիավթարի պատճառները պարզելու համար: Եգիպտոս են մեկնել ՌԴ ԱԻՆ մի քանի ինքնաթիռներ, ինչպես նաև տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում օպերատիվ շտաբ է բացվել, զոհվածների ընտանիքների անդամների հետ զրուցում են հոգեբանները: Ռուսաստանի տուրիստական օպերատորների ասոցիացիան իր կայքում տեղադրել է 9268 չվերթի ուղևորների և օդանավի անձնակազմի ամբողջական ցուցակը: