ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik.«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն իր վրա է վերցրել Եգիպտոսում զբոսաշրջիկներով ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը: ««Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Եգիպտոսում օդանավի վթարի պատասխանատվությունը», — հայտնում է Agence France-Presse-ը:
Գործակալությունից հայտնում են, որ այս հայտարարության մանրամասները դեռ պարզ չեն: Ընդ որում, ԻՊ գրոհայիններն իրենց հաղորդագրությանը կցել են սխալ ինքնաթիռի տեսաձայնագրությունն ու լուսանկարները, այդ պատճառով նրանց արված հայտարարությունը կարող է սուտ լինել:
©
RIA Novosti / Виталий Аньков
Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ ողբերգությունը տեղի է ունեցել օդանավի տեխնիկական անսարքության պատճառով: Սակայն մի շարք փորձագետներ ուշադրություն են դարձրել այն փաստին, որ ավիավթարը տեղի է ունեցել հենց այն շրջանում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացնում ահաբեկիչները: