Աշխարհ
© Sputnik / Алексей Даничев

Ռուսաստանի տուրօպերատորներն առաջարկում են Եգիպտոսի փոխարեն հանգստանալ Թուրքիայում

Ստանալ կարճ հղումը

Եգիպտոսի ուղղությամբ իրականացվող թռիչքները դադարեցնելուց հետո որոշ տուրօպերատորներ զբոսաշրջիկներին առաջարկում են վերադարձնել ուղեգրերը՝ առանց որևէ տուգանք վճարելու

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի- Sputnik. Ռուսական տուրօպերատորներն այլընտրանքային տարբերականեր են առաջարկում այն հաճախորդներին, ովքեր որոշել էին իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում: Քանի որ արաբական այս պետության ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթերը չեղյալ են հայտարարվել, այդ պատճառով զբոսաշրջիկներին առաջարկում են Եգիպտոսում նախատեսված հանգստի փոխարեն ուղևորվել Թուրքիա:

Առաջարկների վերաբերյալ հայտարարությունները հրապարակվում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:

«Պեգաս Տուրիստիկ», Coral Travel, Nordwind և BRISCO տուրօպերատորներն առաջարկում են Եգիպտոսը փոխարինել թուրքական հանգստավայրերով, իսկ «Բիբլո Գլոբուսը» պատրաստ է իր հաճախորդներին ուղևորել դեպի Կիպրոս:

«TUI Ռոսիա» տուրօպերատորը, բացի հանգստի այլընտրանքային տարբերակներից, զբոսաշրջիկներին առաջարկում է նաև վերադարձնել ուղեգրերը՝ առանց որևէ տուգանք վճարելու: Զբոսաշրջային փաթեթների այլընտրանքային տարբերակների մասին հայտարարություն է հրապարակել նաև «Նատալի Տուրս» օպերատորը: