Աշխարհ
© CC0 / Robina Weermeijer / Brown brain decor

Գիտնականներ. երջանիկ մարդկանց գլխում մեծ քանակությամբ գորշ նյութ կա

Ստանալ կարճ հղումը

Գիտնականները հայտարարել են, որ երջանիկ մարդկանց գլխուղեղում ավելի շատ գորշ նյութ կա, քան այն մարդկանց մոտ, որոնք իրենց երջանիկ չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. Գիտնականները հայտնաբերել են, որ երջանիկ մարդկանց գլխուղեղում ավելի շատ գորշ նյութ կա: Մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել՝ օգտագործելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան: Այս մասին գրում է dni24.com-ը:

Մի խումբ մարդկանց ուսումնասիրելուց առաջ գիտնականները նրանց խնդրել են հարցաթերթիկում լրացնել, թե որքան երջանիկ են իրենց համարում: Ուսումնասիրելով հարցաթերթիկները, ինչպես նաև գլխուղեղի սկանավորման արդյունքները՝ գիտնականները հայտարարել են, որ մարդկանց գլխուղեղները տարբերվում են իրարից:

Տարբերությունը կախված է այն հանգամանքից, թե որքան երջանիկ է մարդը: Հետազոտությունից հետո գիտնականները պարզել են, որ երջանիկ մարդկանց գլխուղեղում գորշ նյութն ավելի շատ է, քան դժբախտ մարդկանց դեպքում: Նրանք պարզել են, որ որքան մեծ է երջանկությունը, այնքան շատ է գորշ նյութը: