Աշխարհ
© Sputnik / РИА Новости

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն «Իսլամական պետության» դեմ պայքարի մասին բանաձև է ընդունել

Ստանալ կարճ հղումը

Փաստաթուղթը կոչ է անում ուժեղացնել և համակարգել խոշորագույն միջազգային ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարը: Ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականանա միջազգային իրավունքի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ֆրանսիայի պատրաստած բանաձևը, որը վերաբերում է «Իսլամական պետության» և «Ալ Քայիդայի» ահաբեկիչների դեմ պայքարի համակարգմանը: Խորհրդի բոլոր անդամները հավանություն են տվել փաստաթղթին:

Բանաձևի օրինագծում Ֆրանսիան Անվտանգության խորհրդի անդամ երկրներին կոչ է անում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող տարածքներում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել միջազգային իրավունքին համապատասխան, ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև մարդու իրավունքների, փախստականների և մարդասիրական իրավունքի ոլորտում միջազգային նորմերի համաձայն:

Բանաձևը կոչ է անում նաև կրկնապատկել և համակարգել բոլորը ջանքերը կանխելու համար այն ահաբեկչական գրոհները, որոնք իրագործում են «Իսլամական պետություն» խմբավորումը, «Ջեբհաթ ան Նուսրան», «Ալ Քայիդան» և այս խմբավորումների հետ անմիջական կապ ունեցող անձինք:

Բանաձևը պահանջում է «արմատախիլ անել այն անվտանգ թաքստոցը», որն ահաբեկիչները ստեղծել են Իրաքի և Սիրիայի տարածքում: Փաստաթղթում նշվում է, որ «Ջեբհաթ ան Նուսրան» և «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումները սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար: