Աշխարհ
© Sputnik / Максим Богодвид

Պոետին մահվան են դատապարտել իսլամից հրաժարվելու համար

Ստանալ կարճ հղումը

Սաուդյան Արաբիայում պաղեստինցի բանաստեղծ Աշրաֆ Ֆայադի նկատմամբ մահվան դատավճիռ են կայացրել վկայի ցուցմունքների հիման վրա, որոնց համաձայն, նա իբր անիծել է ալլահին և Մուհամմեդ մարգարեին

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. Սաուդյան Արաբիայում դատարանը պաղեստինցի բանաստեղծ Աշրաֆ Ֆայադին մահվան է դատապարտել իսլամից հրաժարվելու համար: Այդ մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, որը ներկայացրել է գործին առնչվող փաստաթղթերը:

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բանաստեղծին բերման էր ենթարկել 2013թ.-ին, ավելի ուշ նա նրան կալանավորել էին և 2014թ.-ի սկզբին՝ դատապարտել: Դատարանը որոշել էր Ֆայադին ազատազրկել չորս տարով և մտրակի 800 հարված հասցնել, սակայն գործը վերանայելուց հետո մեկ այլ դատավոր բանաստեղծին երեք օր առաջ մահվան է դատապարտել, հայտնել է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ադամ Կուգլը:

Ֆայադին մեղադրանք է ներկայացվել վկայի ցուցմունքների հիման վրա, որոնց համաձայն, պոետն իբր անիծել է ալլահին, Մուհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիային և այն բանաստեղծական ժողովածուն, որը հենց ինքն է գրել:
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը կամ իշխանության այլ ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս լուրը: