Աշխարհ
© Sputnik / Дмитрий Виноградов

«Իսլամական պետության» գրոհայինները տեսանյութ են տարածել

Ստանալ կարճ հղումը

Տեսանյութում ահաբեկիչները հայտարարում են, որ Փարիզում կատարված հարձակումները Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին հասցրած ավիահարվածների պատասխանն են եղել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik. «Իսլամական պետություն» խմբավորումը տեսանյութ է տարածել, որում ասվում է, որ Ֆրանսիային նոր ահաբեկչական գործողություններ են սպառնում, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

«Իսլամական պետության» կայքերում հայտնված տեսանյութի մասին տեղեկացրել է SITE կազմակերպութունը, որը զբաղվում է ահաբեկիչների ակտիվության մոնիտորինգով: Տեսանյութում ահաբեկիչները հայտարարում են, որ Փարիզում իրականացված հարձակումներով իրենք վրեժ են լուծել Սիրիայում «Իսլամական պետության»  դիրքերին հասցրած ավիահարվածների համար: Նրանք սպառնում են, որ ահաբեկչական նոր գործողություններ կիրականացնեն:

Նոյեմբերի 13-ին Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Վերջին տվյալով՝ 129 մարդ է մահացել: