Աշխարհ
© Sputnik / Галина Азуле

Ոստիկանները Լոնդոնի կենտրոնից տարհանում են մարդկանց

Ստանալ կարճ հղումը

Ըստ տեղեկությունների, զինված ոստիկաները 3 մարդու են կալանավորել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի —Sputnik. Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում՝ Բլեքֆրայարսում, ոստիկանները տարհանում են մարդկանց: Այս մասին հայտնում է The Independent թերթի էլեկտրոնային տարբերակը:

Ըստ տեղեկությունների, զինված ոստիկաները Լոնդոնի բանուկ փողոցներից տարհանել են մարդկանց և կալանավորել 3 մարդու: Նշվում է, որ Բլեքֆրայարս և Վեսթմինսթեր բրիջ փողոցները փակ են:

Ականատեսների հայտնել են, որ ոստիկանական գործողությունների վայրում ուղղաթիռներ են պտտվում: Իրավապահները խանութպաններին խորհուրդ են տվել դուրս չգալ խանութներից և չմոտենալ ցուցափեղկերին: