Աշխարհ
Министерство обороны РФ

Ֆրանսիան Սիրիայում ԻՊ-ին ավիահարվածներ է հասցրել «Շառլ դե Գոլ» ավիակրից

Ստանալ կարճ հղումը

Ավիահարվածները հասցվել են Էր Ռաքայում ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաքի» ուղղությամբ: Ավելի վաղ այդ օրը Ֆրանսիայի ՌՕՈՒ ինքնաթիռները ոչնչացրել էին Իրաքում ԻՊ երկու կառույց

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան «Շառլ դե Գոլ» ավիակրից Սիրիայում օդային ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության»  ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ հայտնում էին, որ ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը Իրաքում ԻՊ երկու կառույց է ոչնչացրել:

«Առաքելությանը ներգրավվել էին երկու Mirage 2000 կործանիչներ», — Ֆրանս Փրես գործակալությունը փոխանցում է պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Սիրիայում ավիակրից դրանց միացել են Rafale կործանիչները», — տեղեկացնում է Ֆրանսիայի ՊՆ-ն: 

Նախարարության տեղեկատվության համաձայն՝ կործանիչները թիրախային հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ինքնահռչակ մայրաքաղաք Էր Ռաքայի ուղղությամբ:

Ավիակիրը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջան է հասել կիրակի գիշերը: Սպասվում է, որ ավիակրի առաքելությունը կշարունակվի առնվազն 4 ամիս, — այս մասին հայտնել են ֆրանսիական ԶԼՄ-ները, սակայն առաքելության տևողությունը կարող է ավելացվել:

Ավիակրի վրա 18 Rafale կործանիչ, 8 Dassault Super-Etendard գերձայնային ռմբակոծիչ, ինչպես նաև 2 Hawkeye հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման օդանավ է տեղակայված: Ավիակրի անձնակազմը կազմում է 1 900 նավաստի, օդաչու և մեխանիկ: