Աշխարհ
© Sputnik / Асатур Есаянц

Թուրք- սիրիական սահմանին ռազմական ինքնաթիռ է ընկել

Ստանալ կարճ հղումը

Թուրք- սիրիական սահմանին ռազմական ինքնաթիռ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Թուրք- սիրիական սահմանի մոտ ռազմական ինքնաթիռ է ընկել, տեղեկացնում է թուրքական tv.haberturk-ը։

Հեռուստաալիքը չի նշում ինքնաթիռի տեսակը, թե որ երկրին է պատկանում այն։ Անհայտ է նաև ինքնաթիռի օդաչուի ճակատագիրը:

Մանրամասները ճշտվում են։

Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ օդային գործողություններին մասնակցում է միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ռուսաստանը և Ֆրանսիան: