Աշխարհ
Mimi-Gallery

ԶԼՄ. մահապարտը Եգիպտոսում հյուրանոցի մոտ պայթուցիկ սարք է գործի դրել

Ստանալ կարճ հղումը

Նախնական տվյալներով՝ Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է չորս մարդ՝ երեք ոստիկան և մեկ մահապարտ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարքը Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Էլ Արիշ քաղաքի Swiss Inn հյուրանոցի մոտակայքում կայանած ավտոմեքենայում, հայտնում է Vetogate լրատվական պորտալը՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին:

Պայթեցված ավտոմեքենայի սրահում մարդու դիակ է հայտնաբերվել:

Ներկա պահին պարզ է դարձել, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ՝ երեք ոստիկան և մեկ մահապարտ: Տուժել է 12 մարդ, այդ թվում ոստիկանության 10 աշխատակից և 2 անցորդ:

Ահաբեկչությունն իրականացվել է այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էին խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորները: