Թուրք-սիրիական սահմանին ավիավթարի է ենթարկվել ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը
Ստանալ կարճ հղումը
Սու-24 ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա: Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուները հասցրել են դուրս նետվել ինքնաթիռից
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Սու-24 ռուսական ինքնաթիռը Սիրիայում ավիավթարի է ենթարկվել, ենթադրաբար ինքնաթիռը խոցել են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր Սիրիայի տարածքում ենթադրաբար երկրից հրետանային ռմբակոծության հետևանքով խոցվել է Սիրայի Հանրապետության ռուսական ավիախմբի Սու-24 օդանավը», — հայտնում է ռազմական գերատեսչությունը:
«Ինքնաթիռը գտնվում էր 6 հազար մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը պարզվում է: Նախնական տվյալների համաձայն` նրանց հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից: Նաև ճշտվում են ռուսական ինքնաթիռի վթարման հանգամանքները: ՊՆ-ն նշում է, որ թռիչքի ողջ ընթացքում օդանավը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում: Այդ փաստն արձանագրվել է վերահսկման օբյեկտիվ միջոցների օգնությամբ», — ավելացրել են ՊՆ-ից: