Աշխարհ
© Sputnik /

Պենտագոն. Թուրքիայի ՌՕՈՒ–ն նախազգուշացրել է Սու–24–ը գրոհելուց առաջ

Ստանալ կարճ հղումը

Ռուսական Սու-24 ռմբարկուն խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի «օդ–օդ» հրթիռի կողմից

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ թուրքական ինքնաթիռների օդաչուները հարձակումից առաջ ռուսական Սու-24-ի անձնակազմին նախազգուշացրել են, որ Թուրքիայի օդային տարածք են ներխուժում։

«Այո, ես կարող եմ հաստատել»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի տվյալները հաստատում են Թուրքիայի հայտարարությունները։

Նոյեմբերի 14-ին Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռ է կործանվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խոցվել է Սիրիայի օդային տարածքում թուրքական F-16 «օդ-օդ» տեսակի հրթիռի կողմից և ընկել Սիրիայում` Թուրքիայի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա։Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ահաբեկիչների հանցակիցները «հարվածել են թիկունքից»։