Աշխարհ
AP/Emrah Gurel

Թուրքիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել ՌԴ մեկնելուց

Ստանալ կարճ հղումը

Մինչև ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի կարգավորումը Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին հրաժարվել ՌԴ ուղևորվելուց` հաշվի առնելով, որ Թուրքիայի քաղաքացիների մոտ խնդիրներ են առաջանում Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին` հրաժարվել ՌԴ մեկնելուց մինչև ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամային իրավիճակի կարգավորումը:


«Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած իրավիճակի հետ կապված` նոյեմբերի 24-ից սկսած Ռուսաստան մեկնող կամ այնտեղ բնակվող մեր քաղաքացիների մոտ որոշակի խնդիրներ են նկատվում: Մինչև այդ իրավիճակի կարգավորումը լավ կլինի, որ մեր քաղաքացիները հետաձգեն դեպի Ռուսաստան իրենց ոչ հրատապ ուղևորությունները», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում վթարի ենթարկվեց ռուսական Սու-24 ռմբարկուն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։ Թուրքիայի ագրեսիային ի պատասխան` ՌԴ կառավարությունը մի շարք տնտեսական սահմանափակումներ է մտցնում։