Աշխարհ
© Photo : Photo stock

ԱՄՆ ոստիկանությունը հայ եղբայրների է ձերբակալել

Ստանալ կարճ հղումը

ԱՄՆ ոստիկանությունը Հոլիվուդում ձերբակալել է հայազգի 2 եղբայրների, որոնք Armenian Power հանցախմբի անդամ են

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ ոստիկանությունը Հոլիվուդում ձերբակալել է հայազգի 2 եղբայրների, որոնք Armenian Power հանցախմբի անդամ են, հայտնում է dailynews.com կայքը։

Ըստ հրատարակության` 25-ամյա Հակոբ ու 23-ամյա Պերճ Նահապետյանները մեղադրվում են ապօրինաբար զենք ու թմրանյութ պահելու համար։ Հայտնի է նաև, որ խուզարկության ընթացքում իրավապահները նրանց մոտ հայտնաբերել են թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ քիմիական նյութեր:

Գլենդեյլի ոստիկանական բաժանմունքի խոսնակ Թահնի Լայթֆութի փոխանցմամբ՝ երիտասարդները ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին` իրենց հայրական տան խուզարկության արդյունքում։ Ըստ տեղեկատվության` նշված բոլոր իրերն ու նյութերը գտնվել են այդ տանը։

Ավագ եղբայրը ներկա պահին գտնվում է բանտում, իսկ կրտսերն ազատ է արձակվել 35.000 դոլար գրավի դիմաց: