Աշխարհ
© Sputnik / Владимир Песня

Զիդանը՝ «Ռեալի» մարզիչ. երկրպագուների արձագանքը

Ստանալ կարճ հղումը

55-ամյա Ռաֆայել Բենիտեսին պաշտոնից ազատել են Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո: Նրա տեղը զբաղեցրել է Զինեդին Զիդանը

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Ֆուտբոլասերների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել այն լուրը, որ Մադրիդի «Ռեալ» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը:

Օգտատերերը տարբեր գրառումներ են անում Marca.com իսպանական պարբերականի ֆեյսբուքյան էջում: Կայքն առաջինն էր հայտնել «Ռեալ» ակումբում տեղի ունեցած կադրային փոփոխությունների մասին:

Վալաս Ֆերնանդես. «Հաջողություն եմ մաղթում Զիդանին. նրան պետք կգա»:

Դանիել Սալասար. «Ինչ լավ է տարին սկսվել. հաճելի լուր է»:

Ֆելիքս Ագուադո. ««Ռեալ Մադրիդի» ուռուցքը ակումբի նախագահն է, նա թիմ չունի, նա պարզապես թանկ խաղացողներ է բերում»:

Յուրիոսկի Գարսիա. «Ցանկացած մարզիչ չի համաձայնվի մարզել «Ռեալին», բոլորն էլ ի վերջո պարտվում են»:

Խավիեր Լոբո Պերես. «Խնդիրը մարզիչը չէ, այլ՝ ակումբի նախագահն ու խաղացողները»:

Սամմի Լոպես. «Ախ, ինչպես կվախենա «Բարսան», նույնիսկ եթե երկու մարզիչ բերեն, ոչինչ չի փոխվի»:

Սանտյագո Դուկե. «Միևնույնն է՝ Լիգայի չեմպիոնը «Բարսան» է»:

Տիամ Կասրա. «Welcome Zizo… our Legend.. hala madrid..»

Անտոնիո Օլմո. «Ինչ լավ է, վերջապես մարդիկ կսկսեն դիտել «Ռեալ Մադրիդի» խաղերը»:

Լես Չիրինոս. «Տարին շատ լավ է սկսել, հաջորդը Ֆլորենտինոն է (Մադրիդի «Ռեալի» նախագահ — Sputnik):